Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ կայանալիք խաղի մասին: Հանդիպումը կկայանա այսօր՝ փետրվարի 15-ին, Փարիզում: Խաղի մեկնարկը 00:00-ին է.
«Մենք հիանալի թիմի դեմ ենք մրցելու, բայց սա լրացուցիչ մոտիվացիա է, ոչ թե ավելի բարձր ճնշում: Այնքան էլ դժվար չէ նման խաղին թիմին պատրաստելը. բոլորն առանց այդ էլ մոտիվացված են: Մենք պետք է գրեթե իդեալական խաղանք: Երկու թիմերն էլ շեշտը կդնեն հարձակման վրա, բայց կփորձեն նաև արագ հակագրոհներ կազմակերպել: Մեր ոճերը նման են:
Վաղվա խաղից առաջ մենք վստահ ենք մեր ուժերին: Այս խաղն արժանի է Չեմպիոնների լիգայի եզրափակչին: Եվ մենք պետք է հաղթենք ՉԼ Գավաթի պայքարում մեր գլխավոր մրցակցին»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: