Գվատեմալայում տեղի թիմերի հանդիպման ժամանակ խաղադաշտում հանկարծակի թունավոր օձ է հայտնվել։
Լավ է, որ անվտանգության աշխատակիցները կարողացել են չեզոքացնել վտանգավոր հյուրին։ Արդյունքում օձին ոչ թե սպանել են, այլ դրել պարկի մեջ։ Ամենայն հավանականությամբ, օձին բաց կթողնեն վայրի բնություն: