Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտարարել է Ա Սերիայում «Սալերնիտանայի» տեխնիկական պարտության չեղարկման մասին։
«Սալերնիտանան» Իտալիայի առաջնության 19-րդ տուրի՝ «Ուդինեզեի» դեմ խաղում տեխնիկական պարտություն է կրել՝ կորոնավիրուսով վարակվածների մեծ թվի պատճառով։
Իտալիայի ազգային սպորտային դատարանը բավարարել է ակումբի բողոքը՝ մերժելով «Ինտերի» և «Ուդինեզեի» բողոքները։
Այս պահին «Սալերնիտանան» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի վերջին (20-րդ) տեղում է (13 միավոր 23 խաղում):