ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մտադիր չէ ավարտել կարիերան: Այս մասին հայտնի է դարձել ABC-ին: Ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում ևս մտադիր է ֆուտբոլ խաղալ:
Չնայած բազմաթիվ վնասվածքներին՝ Ռամոսը չի ցանկանում խաղակոշիկները մեխից կախել: Իսպանացին վերջերս հերթական վնասվածքը ստացավ ու չի կարողանա օգնել իր թիմին «Ռեալի» դեմ խաղում:
35-ամյա պաշտպանն ամռանն է համալրել փարիզյան ակումբի շարքերը և այդ ժամանակից ի վեր ընդամենը 5 հանդիպման է մասնակցել: Ֆրանսիայի հավաքականի նախկին բժիշկը «Le Parisien» պարբերականի հետ զրույցում ասել էր, որ «Ռեալի» նախկին ավագը ներբանային մկանի հետ կապված խնդիրներ ունի։ Ֆրանսիական մամուլը չէր բացառում, որ ստեղծված իրավիճակում Ռամոսը կարող է մոտ ժամանակներս ավարտել կարիերան