«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն կարող է գլխավորել «Սալերնիտանան»:
Պիրլոն համարվում է այս պաշտոնի գլխավոր թեկնածուն։ Նա արդեն առաջին բանակցություններն է անցկացրել ակումբի ներկայացուցիչների հետ, հայտնում է Sky Italia-ն։
«Սալերնիտանայի» ղեկավարությունը որոշել է հեռացնել մարզիչ Ստեֆանո Կոլանտուոնոյին Ա Սերիայի 25-րդ տուրում «Ջենոայի» հետ ոչ-ոքիից հետո (1:1):
«Սալերնիտանան» 23 խաղից հետո 12 միավորով Ա Սերիայում 20-րդն է: