«Պորտուի» պաշտպան Պեպեն կարող է երկարաժամկետ որակազրկում ստանալ:
Այդ մասին հայտնում է Sky Sports-ը։
Պորտուգալիայի առաջնության 22-րդ տուրի հանդիպման ավարտից հետո, որտեղ «Պորտուն» ոչ-ոքի խաղաց «Սպորտինգի» հետ (2-2), թիմերի միջև ծեծկռտուք է սկսվել, ինչի արդյունքում Պեպեն հարվածել է լիսաբոնյան ակումբի տնօրենին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս միջադեպի համար Պեպեն կարող է որակազրկում ստանալ երկու ամսից մինչև երկու տարի։