Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է Ժոզե Մուրինյուի խոսքերը «Ռոմայի» ֆուտբոլիստների հասցեին։
Կապելոն չի հասկանում, թե ինչու է մարզիչը հրապարակայնորեն քննադատում իր խաղացողներին. Ըստ իտալացու՝ նման մոտիվացիան չի աշխատում:
«Սա վերջին փաստարկն է, երբ վիրավորում ես խաղացողներին։ Ես դա չեմ արել։ Քննադատել եմ խաղացողներին, բայց փորձել եմ հարգանքը պահել։ Նա շատ բան է պահանջում, բայց հարգանքը պետք է լինի առաջնային։ Եթե դու վիրավորում ես խաղացողներին Մոուրինյուի ոճով, ապա տնտեսական վնաս ես հասցնում ակումբին»,- մեջբերում է Կապելոյին Sky Sport-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» խաղացողներին դուր չի եկել այն, որ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի խոսքերը հայտնվել են մամուլում: Corriere dello Sport-ը հրապարակել էր պորտուգալացու խոսքերը Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում «Ինտերից» կրած պարտությունից հետո. պորտուգալացին ֆուտբոլիստներին անվանել էր վախկոտներ և որ նրանք չունենք տղամարդկություն: Ընդհանուր առմամբ, «Ռոմայում» իրավիճակը բնութագրվում է որպես անկայուն, որոշ խաղացողներ դժգոհ են ինչպես Մոուրինյուից, այնպես էլ ակումբի ղեկավարությունից: Ուստի նրանք պատրաստ են հեռանալ թիմից։