Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն շարունակում է քիմիաթերապիա անցնել հիվանդանոցում։
81-ամյա բրազիլացին վերադարձել է հիվանդանոց՝ բուժումը շարունակելու։ 2021 թվականի սեպտեմբերին հեռացրել են նրա հաստ աղիքի ուռուցքը։ Այժմ նա քիմիաթերապիա է անցնում։
«Ընկերներ, ես գնում եմ հիվանդանոց՝ բուժումը շարունակելու: Ես արդեն պատվիրել եմ մեծ հեռուստացույց և ադիբուդի՝ Սուպերբոուլը դիտելու համար: Ես կդիտեմ հանդիպումը, թեև իմ ընկեր Թոմ Բրեդին չի խաղում։
Շնորհակալ եմ բոլոր հաղորդագրությունների համար, որոնք արտահայտում են ձեր սերը»,- երեկ Թվիթերում գրել է Պելեն։
Այս գիշեր Սուպերբուլի խաղում Լոս Անջելեսը հաղթեց Ցինցինատիին (23:20):
Посмотреть эту публикацию в Instagram