Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ասել է, որ այս մրցաշրջանում «Ինտերը» կդառնա Իտալիայի չեմպիոն։ Այդ մասին նա ասել է «Ատալանտայի» հետ հանդիպումից հետո (1-1):
«Ինտերը կնվաճի սկուդետտոն»,- մեջբերում է մասնագետին Forza Juventus-ը։
«Միլանը» ներկայումս առաջատարն է Ա Սերիայում: Թիմը վաստակել է 55 միավոր։ «Ինտերը» մեկ միավոր պակաս ունի, սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել, «Նապոլին» 53 միավորով երրորդն է։
«Յուվենտուսը» 46 միավորով չորրորդ տեղում է։ «Ատալանտան» 44 միավորով հինգերորդն է:
























































