«Յուվենտուսի» պաշտպան Մաթեյս դե Լիխտը կարող է ամռանը փոխել ակումբը: 22-ամյա նիդերլանդցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Չելսին» և կատալոնական «Բարսելոնան», հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «Յուվենտուսը» դիտարկում է դե Լիխտին վաճառելու տարբերակը, եթե չկարողանա նրա գործակալի հետ համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ: Մաթեյսի գործող պայմանագիրը թուրինցիների հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:
«Բարսելոնան» պատրաստ է 75 մլն եվրո առաջարկել դե Լիխտի համար, իսկ «Չելսին» կփորձի գերազանցել այս գումարը:
























































