«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է թիմի հարձակվող Լյուկ դե Յոնգի մասին, որի գոլի շնորհիվ կատալոնական թիմը Լա Լիգայի 24-րդ տուրում ոչ-ոքի խաղաց «Էսպանյոլի» դեմ (2-2).
«Դե Յոնգի 4 գոլը վերջին 5 խաղո՞ւմ. դա զուգադիպություն չէ: Նա պրոֆեսիոնալ է, օրինակ մյուսների համար: 2 գոլային պահերից մեկն իրացնում է: Ես միշտ բերում եմ նրա օրինակը»,- Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
«Բարսելոնան» դե Յոնգին վարձակալել է «Սևիլիայից»՝ մինչև մրցաշրջանի ավարտը: Կապտանռնագույնները նիդերլանդցի հարձակվողը 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի հեղինակ:
























































