«Ատալանտան» և «Յուվենտուսը» ոչ-ոքի են խաղացել Ա Սերիայի 25-րդ տուրում: Հանդիպումը կայացել է Բերգամոյում և ավարտվել է 1-1 հաշվով:
«Ատալանտայի» կիսապաշտպան Ժերեմի Բոգան դարձել է Ա Սերիայի պատմության առաջին խաղային ֆուտբոլիստը՝ 1994/95 մրցաշրջանից ի վեր, երբ ներմուծվել է երեք-միավորանոց համակարգը, որը ոչ մի զգուշացում չի ստացել լիգայի առաջին 100 խաղում: Այս մասին հայտնում է OptaPaolo-ն:
Իվուարցի ֆուտբոլիստն այս տարվա հունվարի վերջին է միացել «Ատալանտային», ուր տեղափոխվել էր «Սասուոլոյից» 22 մլն եվրոյի դիմաց:
24 խաղից հետո «Ատալանտան» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Թիմը 44 միավոր ունի իր ակտիվում:
























































