Իտալական Ա Սերիայի 25-րդ տուրում «Յուվենտուսը» արտագնա խաղում 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ատալանտայի» հետ:
76-րդ րոպեին Մալինովսկին տուգանայինից կատարած հարվածով դարձավ շքեղ գոլի հեղինակ: 92-ին Դանիլոն խփեց պատասխան գոլը։
Այս խաղից հետո «Յուվենտուսը» 46 միավորով 4-րդն է: «Ատալանտան» 5-րդն է 44 միավորով: