Ա Սերիայի 25-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Սասուոլոյին» ու վերջին պահին փրկվեց պարտությունից։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։
Առաջին կեսին ավելացված առաջին րոպեին մրցավարը 11մ նշանակեց տանտերերի դարպասին․ գնդակին մոտեցած Աբրահամը այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ։
Երկրորդ կեսի մեկնարկից երկու րոպե անց Սմոլինգը ինքնագոլ հեղինակեց՝ հավասարեցնելով հաշիվը։ 73-րդ րոպեին Տրաորեն առաջ մղեց տանտերերին, իսկ «Ռոմային» փրկեց Քրիստանտեն՝ գոլի հեղինակ դառնալով հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին։
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հռոմեացիների մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
























































