Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Լորան Բլանը հեռացվել է քաթարական «Ալ-Ռայանի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բլանին փոխարինել է չիլիացի Նիկոլաս Կորդովան, որը մարզել է Քաթարի Մ21 հավաքականը։
56-ամյա Բլանը «Ալ-Ռայանը» գլխավորել էր 2020-ի դեկտեմբերին։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 48 խաղ, որից 19 հաղթել է, 7-ը խաղացել է ոչ-ոքի, իսկ 22-ում պարտվել է։ Ներկայումս «Ալ-Ռայանը» մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղում է։
Մինչ այս Բլանը մարզել էր «Բորդոն», Ֆրանսիայի հավաքականն ու ՊՍԺ-ն։ Մարզչի կարգավիճակում Բլանը 4 անգամ հաղթել է Ֆրանսիայի առաջնությունը․ մեկ անգամ «Բորդոյի» հետ (2008/2009 մրցաշրջան), 3 անգամ՝ ՊՍԺ-ի (2013/2014, 2014/2015, 2015/2016 մրցաշրջաններ):
























































