«Սևիլյան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ երկարաձգել է պայմանագիրը պաշտպան Մարկոս Ակունյայի հետ։
Նոր պայմանագիրը ստորագրված է մինչև 2025 թվականի հունիսը։
Արգենտինացին ակումբի կազմում հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։
Ակումբի կազմում անցկացրած 65 հանդիպումներում նա խփել է 2 գոլ։