«Միլանը» տնային խաղում նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ Իտալիայի առաջնության 25-րդ տուրում։
Միակ գոլը հանդիպման 8-րդ րոպեին խփեց միլանյան ակումբի հարձակվող Ռաֆայել Լեաուն։
Հարկ է նշել, որ «ռոսոներիների» դարպասապահ Մայք Մենյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Այս հաղթանակի շնորհիվ «Միլանը» վաստակեց 55 միավոր և գլխավորեց Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ինտերը» իր հաշվին ունի 54 միավոր և մեկ խաղ պակաս: «Սամպդորիան» 23 միավորով 16-րդն է առաջնությունում։