Մալթայի առաջնության 18-րդ տուրում «Ֆլորիանան» 2-0 հաշվով հաղթել է «Մոստային»։
Խաղի մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցել է Ռումյան Հովսեփյանը, ով ամբողջական հանդիպում է անցկացրել։
«Ֆլորիանան» 18-րդ տուրից հետո 36 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում՝ 4 միավորով հետ մնալով առաջատար «Հիբերնիանսից»։
Հովսեփյանը Մալթայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
























































