Ա Սերիայի 25-րդ տուրում «Միլանը» հանիպում է «Սամպդորիայի» հետ (1:0, առաջին խաղակես):
Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Ռաֆայել Լեաուն։ Նրան գոլային փոխանցում կատարեց դարպասապահ Մայք Մենյանը։ 2006 թվականից ի վեր առաջին անգամ միլանյան թիմի դարպասապահը գոլային փոխանցում կատարեց Ա Սերիայում․ այն ժամանակ Դիդան գոլային փոխանցում էր կատարել «Ասկոլիի» դեմ խաղում:
























































