«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Ա Սերիայի 25-րդ տուրի՝ «Սասուոլոյի» դեմ խաղից առաջ խոսել է թիմում տիրող մթնոլորտի մասին։
«Իմ լսած պատմություններից ելնելով` ինչ-որ մեկը կարող էր ակնկալել, որ ես ասուլիսի կգամ սև աչքերով ու հարվածների պատճառով այտուցված դեմքով։ Այդ ամենը մեծ սուտ է։
Իմ և խաղացողների միջև կոնֆլիկիտի մասին պատմությունը կատարյալ սուտ է։
Խաղից հետո մենք զրուցեցինք, վերլուծեցինք ամեն ինչ ու աշխատեցինք սխալների վրա։ Ահա թե ինչպես եմ ես աշխատում»,- մեջբերում է Մոուրինյուին Goal-ը։
























































