«Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։
«Յուվենտուսն» ու «Լացիոն» ցանկանում են ձեռք բերել նրան ազատ գործակալի կարգավիճակով, հայտնում է Calciomercato-ն, քանի որ Ալեսիոյի պայմանագիրն ավարտվում է այս ամառ։
Ըստ աղբյուրի՝ Ռոմանյոլին ինքը կցանկանար կարիերան շարունակել Հռոմում։ Այնուամենայնիվ, խաղացողի գործակալ Մինո Ռայոլան հակված է դեպի «Յուվենտուսը», որը պատրաստ է ավելի առատաձեռն ֆինանսական առաջարկ անել:
Ռոմանյոլին իր կարիերան սկսել է «Ռոմայում», որի կազմում հանդես է եկել 2012-ից 2015 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Միլան»: 2016 թվականից պաշտպանը հրավիրվում է Իտալիայի հավաքական։
























































