Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ԵՎՐՈ-2020-ին ընդառաջ շարունակում է ուսումնասիրել իսպանացի ֆուտբոլիստների մրցելույթները։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «լա ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչը ներկա է լինելու Իսպանիայի արքայական գավաթի քառորդ եզրափակչի շրջանակում կայանալիք «Ռեալ Մադրիդ» – «Ռեալ Սոսիեդադ» հանդիպմանը, որը կայանալու է հինգշաբթի օրը։
Marca-ի փոխանցմամբ՝ սա առաջին դեպքը չէ, երբ Էնրիկեն այցելում է «Սանտիագո Բեռնաբեուի» նախագահական օթյակ, սակայն որպես Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ՝ նա երբեք չի եղել «Բեռնաբեուում»։
Նշենք, որ հանդիպումը կայանալու է փետրվարի 6-ին և մեկնարկելու է Երևանի ժամանակով 22։00-ին։