«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն վնասվածքի պատճառով վաղաժամ լքել է թիմի մարզումը:
AS պարբերականի հաղորդմամբ, ֆուտբոլիստը գրեթե ապաքինվել էր նախկին վնասվածքից, բայց նորից կհետաձգվի ֆրանսիացու խաղադաշտ վերադարձը: Դեմբելեն վնասվածք էր ստացել նախորդ տարվա նոյեմբերի 27-ին՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղի ժամանակ:
Լա լիգայի այս մրցաշրջանում Դեմբելեն 5 խաղի է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ: