Մոսկվայի ԲԿՄԱ-ն հետաքրքրություն է ցուցաբերում անգլիական «Լեսթերի» և Սենեգալի հավաքականի կիսապաշտպան Նամպալի Մենդիի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Transfermarkt.ru-ն։
Աղբյուրի համաձայն, ԲԿՄԱ-ի սկաուտները սենեգալցիներին հետևել են Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում, որտեղ Սենեգալը ոսկե մեդալներ է նվաճել՝ եզրափակչում հաղթելով Եգիպտոսին:
Նշենք, որ Նամբալին առանցքային դեր չի խաղում «Լեսթերում» և պատրաստ է փոխել ակումբային գրանցումը, որպեսզի ավելի շատ խաղային պրակտիկա ստանա։