«Ռոմայի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն քննադատել է Նիկոլո Ձանիոլոյին և Ժոզե Մոուրինյուին։
«Երբ նա լավ մարզավիճակում է, կարող է գոլ խփել և լավ խաղալ, բայց ինձ համար նա մեծ խաղացող չէ: Նիկոլոն չգիտի, թե ինչ է պետք անի, և վազում է՝ նայելով գետնին։
Մոուրինյուին ավելի շատ ժամանակ է պետք, բայց հիմա թիմը տուժում է ու հստակ մարտավարություն չունի։ Կարծում եմ՝ Մոուրինյուն դեռ չի ապահովել այն կայունությունը, որն անհրաժեշտ է թիմին»,- մեջբերում է Կասանոյին A Bola-ն։
«Ռոման» 24 տուրից հետո Ա Սերիայում 39 միավորով 7-րդն է։ Չեմպիոնների լիգայի գոտուց թիմից հետ է մնում 6 միավորով։
























































