«Նյուքասլի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշը մեկնաբանել է իր տեղափոխությունն անգլիական ակումբ և բարձրաձայնել ապագայի իր նպատակների մասին։
«Վստահ եմ, որ «Նյուքասլը» շատ շուտով կդառնա մեծ ակումբ: Նրանք մեծ ավանդույթներ ունեն, փառավոր պատմություն: Չեմ կասկածում, որ ճիշտ ընտրություն եմ կատարել՝ գալով այստեղ:
Ակումբի սեփականատերերն ինձ ասացին մոտ ապագայի պլանների իրենց տեսլականը: Նրանք ազնիվ գտնվեցին ու ասացին, որ գլխավոր խնդիրը Պրեմիեր լիգայում գրանցումը պահպանելն է։
Եթե մեզ մոտ ամեն ինչ լավ ընթանա, մենք ապագայի համար նպատակներ կդնենք։ Առաջիկա մրցաշրջաններում ես ցանկանում եմ մտնել Չեմպիոնների լիգա և ի վերջո հաղթել այն»,- մեջբերում է բրազիլացուն BBC-ն։
























































