«Վեսթ Հեմ Յունայթեդի» պաշտպան Կուրտ Զուման ներողություն է խնդրել սկանդալային տեսանյութի համար, որում ինքը խփում է իր կատվին.
«Ես ցանկանում եմ ներողություն խնդրել իմ գործողությունների համար: Իմ պահվածքին արդարացում չկա, ինչի համար ես իսկապես զղջում եմ: Ցավում եմ նաև այն մարդկանց համար, ում այս տեսանյութը վշտացրել է: Ուզում եմ հավաստիացնել, որ մեր երկու կատուները միանգամայն լավ են և առողջ: Նրան սիրում և գուրգուրում է մեր ամբողջ ընտանիքը, իսկ նման պահվածքը եզակի դեպք էր, որն այլևս չի կրկնվի»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում The Sun-ը:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը 12 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստը 2021 թվականի օգոստոսից է հանդես գալիս «Վեսթ Հեմի» կազմում, ուր տեղափոխվել էր «Չելսիից» 35 մլն եվրոյի դիմաց:
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: