Բրազիլիայի Պերնամբուկանո նահանգի առաջնության Պերնամբուկանոյի լիգայի խաղում գրանցվել է անհավանական գոլ։
Սալգեյրոյի պաշտպան Լուսաոն սեփական կիսադաշտից հարվածով գրավեց Սետե դե Սետեմբրոյի դարպասը, և այս խելահեղ գոլը բոլոր հիմքերն ունի հավակնելու ՖԻՖԱ-ի կողմից տարվա լավագույն գոլի՝ Պուշկաշի մրցանակին: Լուսաոն 70 մետրից այնքան ուժգին հարվածեց գնդակին, որ այն թռավ դարպասապահի վրայով ու հայտնվեց դարպասում։