ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է կիսապաշտպան Ջեսի Լինգարդի վիճակի մասին։
Անգլիայի Գավաթի «Միդլսբրոյի» դեմ խաղից առաջ գերմանացի մասնագետն ասել էր, որ Լինգարդը հանգիստ է խնդրել, բայց ֆուտբոլիստն ի պատասխան հայտնել էր, որ այս նախաձեռնությունը ոչ թե իրենն է, այլ ակումբինը։
«Ջեսիի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Նա գիտի, որ ես պատրաստ էի բաց թողնել նրան այլ ակումբ, ամեն դեպքում՝ մինչև Գրինվուդի հետ միջադեպը։ Քննարկել էինք ամեն ինչ, Լինգարդը որոշ անձնական խնդիրների մասին էր պատմել։
Բայց հիմա պիտի առաջ շարժվենք։ Մենք ոչ մի խնդիր չունենք՝ ո՛չ ես իր հետ, ո՛չ ինքը ինձ։
Ուրախ եմ, որ նա իմ թիմում է ու կլինի «Բարնլիի» դեմ խաղի հայտացուցակում»,- Ռանգնիկի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։