«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է, թե երբ պետք է թիմի լավագույն խաղացողը իրացնի 11 մետրանոցները:
Sky Sports-ի փորձագետն այս մասին խոսել է Աֆրիկայի գավաթի եզրափակիչում ստեղծված իրավիճակի ֆոնին։ Եգիպտոսի և «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը, ով պետք է կատարեր շարքի հինգերորդ հարվածը, ի վերջո, ընդհանրապես չմոտեցավ գնդակին։
«Ահա թե ինչու քո լավագույն 11 մետրանոցը երբեք չպետք է իրացնի հինգերորդը: Եզրափակիչ հարվածաշարում Մո Սալահը չիրացրեց 11 մետրանոց հարվածը: Սա խելագարություն է:
Մի քանի տարի առաջ նույնը տեղի ունեցավ Ռոնալդուի հետ Պորտուգալիայի հավաքականում, երբ նրանք խաղում էին Իսպանիայի դեմ»,- թվիթերում գրել է Կարագերը՝ նկատի ունենալով Եվրո-2012-ի կիսաեզրափակիչ փուլը։