Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակիչում Սենեգալը 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց Եգիպտոսին:
«Լիվերպուլի» մամուլի ծառայությունն արձագանքել է հանդիպման վերջնական արդյունքին։ Կարմիրները շնորհավորել են սենեգալցի հարձակվող Սադիո Մանեին հաղթանակի կապակցությամբ:
«Պատմություն կերտող: Շնորհավորում ենք, Սադիո»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Հատկանշական է, որ «Լիվերպուլի» մամուլի ծառայությունն աջակցել է նաև Մոհամեդ Սալահին, ով պարտվել է մրցաշարի եզրափակչում։
«Մոհամեդ, դու պետք է հպարտանաս անհավանական մրցաշարով»,- ասվում է ակումբի մեկ այլ գրառման մեջ։
.
Congratulations, Sadio pic.twitter.com/HvZr6e9Qow
— Liverpool FC (@LFC) February 6, 2022
Commiserations @MoSalah, you should be proud of an incredible tournament pic.twitter.com/C6tcnBRWXg
— Liverpool FC (@LFC) February 6, 2022