«Ինտերի» պաշտպան Ռոբին Գոսենսը հաստատել է, որ մերժել է անգլիական «Նյուքասլի» շահավետ առաջարկը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Գերմանացի ֆուտբոլիստը որոշել է տեղափոխվել «Ինտեր»։
«Ես մտածում էի այդ մասին։ Եթե դուք կարող եք մի քանի անգամ ավելի շատ վաստակել այլ վայրում, ապա ցույց տվեք ինձ մի մարդու, ով պարզապես ասում է. «ոչ, շնորհակալություն»:
Հավանաբար ես կարող էի այս գումարով ապահովել իմ ընտանիքի ևս մի քանի սերունդների»,- մեջբերում է Գոսենսին Goal-ը:
























































