Պաշտպան Մարսելոն ցանկանում է դառնալ Մադրիդի «Ռեալի» պատմության ամենահաջողակ խաղացողը։
Բրազիլացու նպատակն է նվաճած տիտղոսների քանակով առաջ անցնել Ֆրանսիսկո Խենտոյից։ Այժմ նրանք ունեն 23-ական տիտղոս։
Դրանից հետո, ըստ COPE-ի, խաղացողը պատրաստ է ավարտել կարիերան և դառնալ ամերիկյան ընկերության գովազդային մոդել։
Մարսելոն «Ռեալում» հանդես է գալիս 2007 թվականից։ Հինգ անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունն ու Սուպերգավաթը, չորս անգամ՝ Չեմպիոնների լիգան և աշխարհի ակումբային առաջնությունը։ Նա երեք անգամ հաղթել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և երկու անգամ՝ Իսպանիայի գավաթը։
























































