Նիդեռլանդներում կայացավ ֆուտզալի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը։
Աշխարհի գործող չեմպիոն Պորտուգալիան 3-2 հաշվով հաղթեց Իսպանիային և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Ռուսաստանի հետ։
Պորտուգալացիների կազմում հանդիպման ավարտից մեկուկես րոպե առաջ հաղթական գոլի հեղինակ դարձավ Զիկկին, որն իր հաշվին ձևակերպեց դուբլ։
Հիշեցնենք, որ առաջին կիսաեզրափակիչ դիմակայությունում Ռուսաստանը 3-2 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի նկատմամբ։