Նիդեռլանդներում ընթացող ֆուտզալի Եվրոպայի առաջնությունը թևակոխել է վճռական փուլ։
Քիչ առաջ ավարտված կիսաեզրափակիչ առաջին դիմակայությունում մրցեցին Ռուսաստանը և Ուկրաինան։ Բավականին լարված խաղում ռուսները կարողացան առավելության հասնել 3-2 հաշվով։
Ռուսաստանի կազմում գոլի հեղինակ դարձան Անտոն Սոկոլովը, Անդրեյ Աֆանասևը և Արտյոմ Նիյազովը։ Ուկրաինայի կազմում աչքի ընկան Եվգենի Սեռին և Դանիիլ Աբաշկինը։
Այսպիսով, Ռուսաստանը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Պորտուգալիա-Իսպանիա զույգի հաղթողի հետ։