Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի խաղում զիջեց Բիլբաոյի «Աթլետիկին» 0-1 հաշվով։
Բասկերի կազմում միակ ու հաղթական գոլը 89-րդ րոպեին խփեց Ալեխանդրո Բերենգերը։ Ավելի վաղ քառորդ եզրափակչի մյուս հանդիպումներում «Ռայո Վալեկանոն» հաղթել էր «Մալյորկային» (1:0), «Վալենսիան»՝ «Կադիսին» (2:1), «Բետիսը»՝ «Ռեալ Սոսյեդադին» (4:0):
























































