Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչում «Բետիսը» 4-0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»: Հանդիպումը կայացել է Սան Սեբաստիանի «Ռեալ Արենա» մարզադաշտում։
Հյուրերի կազմում դուբլ գրանցեց Խուանմին, մեկական գոլ էլ խփեցին Վիլիան Խոսեն ու Այտոր Ռուիբալը։
Այսպիսով, սևիլյան թիմը դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
Ավելի վաղ կիսաեզրափակչի ուղեգիր էին ձեռք բերել նաև «Ռայո Վալեկանոն» և «Վալենսիան», իսկ այս պահին «Աթլետիկը» և «Ռեալը» խաղում են Բիլբաոյում և կպարզեն կիսաեզրափակչի վերջին մասնակցին։
























































