Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում «Ալ Ջազիրա» ֆուտբոլային ակումբը հաղթել է Թաիթին ներկայացնող «Պիրային»:
Խաղն ավարտվել է 4-1 հաշվով։ ԱՄԷ-ն ներկայացնող ակումբի կազմում աչքի են ընկել Զայեդ Ալ-Ամերին, Ահմեդ Ալ-Հաշմին, Միլոշ Կոսանովիչը և Աբդուլայե Դիաբին։
Քառորդ եզրափակիչում «Ալ-Ջազիրան» կհանդիպի «Ալ-Հիլալի» հետ:
Այս զույգի հաղթողը կիսաեզրափակչում կհանդիպի Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանի հաղթող «Չելսիին»:
























































