«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է Արգենտինայի հավաքականի՝ Ամերիկայի Գավաթը հաղթելու հիշողությունների մասին։
«Բացառիկ էմոցիաներ էին, Արգենտինայի հավաքականը 28 տարի տիտղոս չէր նվաճել։ Լեո Մեսսին երազում էր այդ մասին, չէ՞ որ արդեն երկար ժամանակ է խաղում է հավաքականում։ Մենք նույնպես երազում էինք, քանի որ ուզում էինք ուրախացնել արգենտինացիներին կորոնավիրուսի պատճառով առաջացած բարդ շրջանում։ Այդքան տարի անց «Մարականայում»՝ Բրազիլիայում, բարձրացրինք Գավաթը, չնայած մրցաշարը պիտի անցկացվեր Արգենտինայում։ Թվում էր՝ այդպես էլ պետք է լիներ։ Լավ հիշողություններ են։
Հավաքականից շատ հարձակվողներ են գնացել, ու նրանց այդպես էլ չի հաջողվել հաղթել։ Շատ ուրախ եմ, որ իմ ներդրումն ունեցա հաղթանակի գործում, որն այդքան կարևոր էր մեզ համար, արգենտինացիների համար։ Կարևոր է, որ մենք հաղթեցինք՝ գերազանց ֆուտբոլ, թիմային ոգի ցույց տալով, իսկ Մեսսին մեր լիդերն էր։
Մեսսին լավագույնն է աշխարհում։ Նա 7 անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»։ Եվ դա ամեն ինչ ասում է։ Կարծում եմ՝ Ամերիկայի Գավաթում հաղթանակը շատ կարևոր դեր խաղաց «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ։ Շնորհավորում եմ նրան։ 7 մրցանակը մեծ բան է»,- Լաուտարոյի խոսքերն է փոխանցում FC Inter News-ը։