Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը պատրաստվում է մեծ գումար հատկացնել թիմի ամառային տրանսֆերների համար։
The Sun-ը հայտնում է, որ ակումբի գլխավոր մարզիչ Միկել Արտետան տրանսֆերների համար կստանա 200 մլն եվրո։
Ակումբի հիմնական տրանսֆերային նպատակներն են «Ռեալ Սոսյեդադի» հարձակվողներ Ալեքսանդր Իսակը և «Էվերտոնի» հարձակվող Դոմինիկ Կալվերտ-Լյուինը: «Կարմիր-սպիտակների» հետաքրքրության ոլորտում է նաև «Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը։
Այժմ «Արսենալի» գլխավոր նպատակը մրցաշրջանի ավարտին Պրեմիեր լիգայի թոփ-4-ում հայտնվելն է։
























































