Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը «Ռոմային» առաջարկել է փոխանակվել ֆուտբոլիստներով։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, թուրինյան գրանդը ցանկանում է ձեռք բերել Նիկոլո Ձանիոլոյին, փոխարենը հռոմեացիների ճամբար ուղարկել Ուեսթոն Մաքքեննիին։
Այդկերպ «ծեր սինյորայի» ղեկավարությունը ցանկանում է իջեցնել Ձանիոլոյի տրանսֆերային արժեքը, որը հռոմեացիները գնահատում են 33 միլիոն եվրո։ Մաքքեննիի տրանսֆերային արժեքն իր հերթին գնահատվում է 25 միլիոն եվրո։