«Ինտերի» խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը դեռ չի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Calciomercato.it-ը:
Կողմերը պայմանավորվել են հիմնական կետերի շուրջ: «Բարսելոնայի» ղեկավարությունը հանդիպել է ֆուտբոլիստի գործակալի հետ, որն իրավունք ունի բանակցել, քանի որ խաղացողի համաձայնագրի ժամկետը լրանում է վեց ամսից։
Հետաքրքիր առաջարկ է արվել 29-ամյա Բրոզովիչին, սակայն կատալոնացիները ցանկանում են են այն ստորագրել ազատ գործակալի կարգավիճակով, այսինքն՝ Մարսելոն այժմ պետք է խզի պայմանագիրն «Ինտերի» հետ։