Համացանցում հայտնվել է տեսանյութ՝ ինչպես է հանդիպումներից մեկի ժամանակ «Վաշինգթոնի» երկրպագուհին գնում անձնազոհ քայլի։
Հանդիպման դրվագներից մեկում «Քեփիթալսի» հարձակվող Թոմ Ուիլսոնի մականն «արգելափակվում» է կողապատնեշին, ինչից հետո ԱԼեքսանդր Օվեչկինի մարզահագուստը կրող երկրպագուն, հեռախոսով հարվածելով, օգնում է Ուիլսոնին՝ վերադարձնել մականը։
Հարվածների արդյունքում ամբողջովին ջախջախվում է երկրպագուի հեռախոսը, սակայն վերջինս հանդիպումից հետո հոկեյիստի կողմից ստանում է ամբողջովին նոր հեռախոս։
View this post on Instagram