Իսպանական մամուլը գրում է Էդեր Միլիտաոյի անորոշ ապագայի մասին։ Բրազիլացի ֆուտբոլիստով հետաքրքրված է լոնդոնի «Չելսին», որը նոր կենտրոնական պաշտպան է փնտրում Ռուդիգերի հետ հնարավոր բաժանման պատճառով:
Միլիտաոյի տեղափոխությունը Թոմաս Տուխելի անձնական ցանկությունն է։ Միաժամանակ, Մադրիդի «Ռեալը» տրամադրված չէ բաց թողնել հեռանկարային ֆուտբոլիստին։
Միլիտաոն դժգոհ է «Ռեալում» իր աշխատավարձից. Ֆուտբոլիստը տարեկան վաստակում է 1,5 մլն եվրո։ «Չելսին» պատրաստ է զգալիորեն բարելավել պայմանները.
Շատ հավանական է, որ ամռանը Մադրիդի «Ռեալին» անհրաժեշտ կլինի երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագրի կետերը, եթե ցանկանա պահել նրան: