Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Լևանտեին»(2:1):
Առաջին խաղակեսում «Բարսելոնան» երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը: Մեսսին երկու գոլային փոխանցում կատարեց, իսկ Ֆատին դարձավ նույնքան գոլի հեղինակ:
Երկրորդ խաղակեսում «Լևանտեն» մի քանի լավ պահ ստեղծեց, բայց Տեր Շտեգենը փրկում էր կատալոնական ակումբին: Այդուհանդերձ, հանդիպման վերջնամասում Ռոչինան կրճատեց հաշիվը:
Կատալոնական ակումբը վաստակեց 46 միավոր և երեք միավորով զիջում է առաջատարին՝ Մադրիդի «Ռեալին»: