Իտալական «Բրեշիայի» գլխավոր մարզիչ Էուջենիո Կորինին կրկին մոտ է հեռացմանը, տեղեկացնում է Football Italia-ն:
Թիմը անհաջող է հանդես գալիս Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում՝ զբաղեցնելով վերջին հորիզոնականը: «Բրեշիան» ընդամենը 2 միավոր է վաստակել:
Հիշեցնենք, որ անցած նոյեմբերին Կորինին արդեն հեռացվել էր իր զբաղեցրած պաշտոնից, բայց մեկ ամիս անց վերադարձել էր «Բրեշիա»:
Հաղորդվում է, որ թիմը կարող է գլխավորել Դիեգո Լոպեսը, ով նախկինում ընդգրկված էր Կորինիի մարզչական շտաբում: