«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերի տրանսֆերով: Այս մասին հայտնում է իսպանական մամուլը։ Ֆուտբոլիստի տեղափոխությունը նախատեսված է այս ամառ։
Transfermarkt-ը 19-ամյա հոլանդացուն գնահատում է 35 միլիոն եվրո։ Գրավենբերչն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ Գրավենբերի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում Յուվենտուսն ու Լիվերպուլը։