«Լիոնի» կիսապաշտպան Բրունո Գիմարաեշն այսօր բուժզննում կանցնի, որպեսզի ավարտի իր տեղափոխությունը «Նյուքասլ», հայտնում է Sky Sports-ը:
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա բրազիլացու տրանսֆերն անգլիական ակումբին կարժենա 33 միլիոն ֆունտ ստերլինգ։
Գիմարաեշը բուժզննում կանցնի Բրազիլիայում, քանի որ գտնվում է իր երկրի ազգային հավաքականի ճամբարում։
2021/22 մրցաշրջանում Գիմարաեշը «Լիոնի» կազմում անցկացրել է 25 հանդիպում և դարձել 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 27 միլիոն ֆունտ ստերլինգ:
























































