«Միլանը» շարունակում է դիտարկել «Լիլի» կիսապաշտպան Ռենատա Սանչեշի թեկնածությունը՝ որպես Ֆրանկ Կեսսիեի հավանական փոխարինող, ով կարող է փոխել ակումբային գրանցումը մրցաշրջանի ավարտից հետո:
Ֆրանսիական ակումբը Սանչեշին առաջարկել է նոր պայմանագիր մինչև 2025 թվականը, սակայն 24-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստն այն մերժել է, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Առաջիկա շաբաթների ընթացքում «Միլանը» բանակցություններ կվարի Սանչեշի գործակալ Ժորժե Մենդեշի հետ՝ հնարավոր ամառային տրանսֆերի շուրջ։
Կիսապաշտպանի պայմանագիրը «Լիլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։