Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարել է «Վալենսիայի» դանիացի պաշտպան Դանիել Վասի հետ պայմանագիր կնքելու մասին:
Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2023 թվականի հունիսը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ 32-ամյա դանիացու տրանսֆերը մադրիդյան ակումբին կարժենա 2,5 միլիոն եվրո։ Այս մրցաշրջանում Վասը Լա Լիգայում անցկացրել է 19 հանդիպում «չղջիկների» կազմում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Посмотреть эту публикацию в Instagram
























































